Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Կուսակցությունները վաղուց հեռացել են իրենց սահմանած սկզբունքներից ու նպատակներից

Կուսակցությունները վաղուց հեռացել են իրենց  սահմանած սկզբունքներից ու նպատակներից
21.10.2024 | 22:42

ՈՒ եթե կարճ, ապա ցանկացած մարդ, ցանկացած կուսակցություն, ցանկացած կարողություն պիտի զոհաբերվի, եթե դա է պահանջում պետության պահպանությունը:

Ձեզնից (կուսակցականներից ու կուսկացապետերից, բիզնեսմեն-կապիտալիստներից) շատերը այս պարզ և պատմական ճշմարտությունը դեռ չեն գիտակցել:

Բոլորդ անմրցելի պաթոսով և պատվապարծությամբ ճառեր եք ասում պետության, գաղափարների, հայրենասիրության և անձնազոհության մասին, ավաղ, նույնիսկ այդ ճառերը գիտակցման պարզագույն հիմքեր չունեն:

Կարճ ասած՝ մեզ կուսակցություններ պետք չեն, մեզ երկիր է պետք, իսկ կուսակցությունները վաղուց հեռացել են իրենց իսկ սահմանած սկզբունքներից ու նպատակներից, չեն էլ հիշում՝ ինչի շուրջ էին հավաքվել սկզբում:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 11760

Մեկնաբանություններ